Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Շահեն Հարությունյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Շահեն Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է Հայաստանի թատերական գործիչների միության ցավակցական գրառման մեջ: