«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում Լիտվական անտառ է հիմնվում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ հրապարակելով տեսանյութ:
«Նշանավորելով Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվել 10.000 կեչու ծառ՝ որպես բարեկամական ներդրում «10 մլն ծառ» նախաձեռնությանը»,- գրել է նախարարը։