«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում հանդիսավորությամբ բացվեց լիտվական անտառի հիմնման կապակցությամբ տեղադրված ցուցատախտակը. Լիտվան Եվրամիության առաջին երկրներից էր, որ արձագանքեց կառավարության 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությանը և Հայաստանին նվիրաբերեց 10.000 կեչու տնկի:
Ռոմանոս Պետրոսյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար - Շատ կազմակերպված, ամենակարճ ժամկետներում 10.000 կեչու տնկիներ նվիրաբերեց մեր կառավարությանը: Բոլոր ընթացակարգերով տնկիները եկան-հասան Հայաստան, «Հայանտառի» տնկարաններում պահվեցին մինչ այս սեզոնին, երբ պետք է արդեն տնկվեն և դա զուգորդեցինք նաև մեր գործընկերոջ այցով:
Լոռվա լիտվական անտառը կդառնա երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների նոր խորհրդանիշ. անտառի առաջին կեչին Լիտվայի արտաքին գործերի նախարարն է տնկում՝ ի նշան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի:
Գաբրիելյուս Լանդսբերգիս, Լիտվայի ԱԳ նախարար - Ծառերը 2 խոհրդանիշ ունեն. առաջինը մեր 30 տարվա հարաբերություններն են և երկրորդը՝ ապագայում այդ հարաբերությունների շարունակականությունը:
«Հայանտառի» տնակրաններում նաև տարբեր ժողովուրդների ազգային ծառատեսակների նմուշային տնկումներ են կատարվել, հիմա սպասում են ադապտացիոն շրջանն ավարտվի: Դրանից հետո անտառային ֆոնդը կհամալրվի նոր ծառատեսակներով: