ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը Օսմանյան կայսրությունում 1915-ի հայերի կոտորածն անվանեց ցեղասպանություն: Այդ մասին հայտնում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին՝ փոխանցում է Ermenihaber-ը:
«Մենք ոչ մի փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում»,- ասել է Քիրբին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հույս ունեն, որ թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությունը միայն կխորանա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք խորապես հիասթափված են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից։