ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի «Տրանշ-3» հատվածի շինհրապարակում հետևել է շինարարության ընթացքին:
««Տրանշ-3»-ի (Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներ) շուրջ 46,2 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը կիրականացվի եռաշերտ ասֆալտային ծածկույթով»,- հայտնել է նախարարը:
Շիրակի մարզպետարանից էլ տեղեկացնում են՝ Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանի և պատասխանատուների հետ զրուցել է շինարարների հետ, կարևորել աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը՝ նշելով, որ «Հյուսիս-հարավի» այս հատվածը էական ու կենսական նշանակություն ունի։