Ապրիլի 26-ին, ժամը 22:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էմինենսկու 2-րդ փողոցի վերջնամասում քամու հետևանքով տանիք է պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փողոցի տներից մեկի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 40 քմ) քամուց պոկվել է, վնասել տան աստիճանավանդակի 4 հենասյուն և ընկել ճանապարհի երթևեկելի գոտի՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։
Փրկարարները մասնատել են պոկված տանիքը և հեռացրել ճանապարհի երթևեկելի գոտուց։