Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում առևտրի տեղեկատվական հարթակի (EaP Trade Helpdesk) ստեղծման ծրագրի ազգային շահագրգիռ կողմերի հանդիպում առցանց ձևաչափով։
Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ երկրների միջև առևտրին առնչվող վիճակագրական տվյալներն այժմ հասանելի կլինեն նաև ռուսերեն:
Ծրագրի իրականացման համակարգումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Ծրագրի նպատակն է ամրապնդել առևտրային կապերը ԵՄ և Արևելյան գործընկերության 6 երկրի միջև։