Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կոչ է արել Դոնբասի հակամարտությունը կարգավորել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե «մենամարտերի» միջոցով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի դուրսբերման մասին տեղեկությունը հիանալի լուր է: Այս խոսքերին անմիջապես պետք է հետևեն գործերը: Սև ծովի ավազանի փակումը չեղարկելուն և Ուկրաինայում հրադադարի խախտման դադարեցմանը միտված քայլեր են անհրաժեշտ»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը:
Հայկո Մաասը կոչ է արել հակամարտությունը կարգավորել երկխոսության, և ոչ թե «մենամարտի» միջոցով: Ընդ որում՝ կողմերը պետք է պատրաստ լինեն երկխոսության: