ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով (N87-Ա «26» ապրիլ 2021թ.)
https://u.to/GWJGGw և (N88-Ա «26» ապրիլ 2021թ.)
https://u.to/fWFGGw, Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը:
Համաձայն նախարարի հրամանների՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: