Ապրիլի 27-ին, ժամը 13:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից դեպի Դավթաշեն վարչական շրջան տանող հատվածում արտաքին լուսավորման սյունն ընկել է Հրազդան գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։ Ջրասուզակները գետից դուրս են բերել արտաքին լուսավորման սյունը: