Ապրիլի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի համանախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ։
Ողջունելով Բարոնուհի Քոքսին՝ Արա Այվազյանը խորին երախտագիտություն է հայտնել այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և երկարամյա հայանպաստ գործունեության համար։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին։