Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի 60 մլն չափաբաժին կտրամադրի մյուս երկրներին՝ այն հասանելի դառնալու դեպքում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ պատվաստանյութը ԱՄՆ-ի՝ անվտանգության փորաձաքննության ենթարկվելուց հետո կարտահանվի առաջիկա ամիսներին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով խորհրդական Էնդի Սլավիթը:
Առայժմ հայտնի չէ՝ Միացյալ Նահանգները որ երկրներին կտրամադրի պատվաստանյութը: Միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի դեմ ևս երեք պատվաստանյութ: