Վրաստանի խորհրդարանի նախագահ է ընտրվել Կախա Կուճավան: Այդ մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքը: Կուճավան փոխարինելու է Արչիլ Թալակվաձեին: Նրա թեկնածությանն աջակցել է 86 պատգամավոր, 6-ը քվեարկել է դեմ:
Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել ապրիլի 24-ին: