ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքի հավանական վերադարձի շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների շրջանակում Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի պատվիրակությունների ղեկավարները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը:
Այսօր Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի բանակցային խմբերի ղեկավարները Ավստրիայի մայրաքաղաքում եռակողմ հանդիպում են ունեցել, որի նպատակն է վերականգնել միջուկային համաձայնագրի համատեղ հանձնաժողովի բանակցությունները: