Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի համավարակի ֆոնին Հայաստանին է նվիրել բժշկական սարքավորումներ և շտապօգնության մեքենա՝ փոխանցում է Վատիկանի պաշտոնական կայքը:
Հայաստանում Հռոմի պապի ներկայացուցիչը հայերին է փոխանցել կաթոլիկ աշխարհի հովվապետի հոգածությունն ու մտահոգությունը:
Վատիկանից ժամանած նվիրատվությունը տրվել է Աշոցքի հիվանդանոցին: Բժշկական սարքավորումների տրամադրումը նպատակ ունի թեթևացնելու կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակը:
Նոր սարքավորումների ձեռքբերումը հնարավոր է եղել Վատիկանի «Մարդկային համապարփակ զարգացման խթանման ծառայության» գերատեսչության ենթակայությամբ գործող «Բարի Սամարացի» հիմնադրամի և առաքելական նվիրատվության համատեղ ջանքերի շնորհիվ։