Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպել է Բասկերի երկրի խորհրդարանի նախագահ Բակարչո Տեխերիայի հետ։
Դեսպանը երախտագիտություն է հայտնել Բասկերի երկրի խորհրդարանին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարելու և այդ մասին ինստիտուցիոնալ հայտարարություններ ընդունելու կապակցությամբ։ Կողմերը համակարծիք էին, որ Բասկերի երկրի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը ամուր հիմք են ստեղծում քաղաքական երկխոսության ծավալման համար։
Բակարչո Տեխերիան ափսոսանք է հայտնել, որ համավարակի պայմաններում հնարավոր չեղավ այցելել Հայաստան և մասնակցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին։
Հանդիպման ընթացքում դեսպան Կարմիրշալյանն ու Բակարչո Տեխերիան քննարկել են նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նաև գրառում է կատարել խորհրդարանի պատվո հյուրերի գրքում։