Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խոր արմատներ գցած վիրավորանքները։
Միյատովիչը մտահոգություն է հայտնել Բաքվում այսպես կոչված «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ, որում պատերազմի ընթացքում առգրավված զինտեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարաններ։
Հանձնակատարը պատրաստակամություն է հայտնում առաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու Ադրբեջան՝ ընդգծելով, որ իր մանդատը թույլ է տալիս մուտք ունենալ մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրերը երկրի սահմաններում։
Ադրբեջանական կողմի արձագանքը չի ուշացել՝ Եվրոպային մեղադրելով կողմնակալության համար: