Ապրիլի 21-25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արմավիրի մարզի Սարդարապատ և Գայ գյուղերում, Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած և 1 զոհ։