Վաղը՝ ապրիլի 27-ին, Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ կընտրի: Այդ պաշտոնում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրել է խորհրդարանի փոխխոսնակ Կախա Կուճավային, գրում է aliq-ը:
Կանոնակարգի համաձայն` խորհրդարանի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնի կեսից ավելիի աջակցությունը:
Ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց: Թալակվաձեն հայտարարել է, որ իշխանության ու ընդդիմության միջև մի քանի ամիս տևած լարվածությունն ավարտվել է փոխհամաձայնությամբ, և քանի որ այդ բանակցությունների ժամանակ նա և՛ խորհրդարանի նախագահ էր, և՛ միաժամանակ ներկայացնում էր իշխող կուսակցությունը, ապա նախընտրել է լքել խորհրդարանի նախագահի պաշտոնը՝ քաղաքական գործընթացին ավելի ճիշտ ընթացք տալու համար:
Ըստ վրաստանյան լրատվամիջոցների՝ 2021 թվականի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրելու խորհրդարանի նախագահի պաշտոնից հեռացած Արչիլ Թալակվաձեին: Իշխող կուսակցությունում, սակայն, չեն հաստատել նրա թեկնածության մասին լուրերը: