Հանրապետության նախագահը ապրիլի 23-ին ստորագրել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 50-րդ հոդվածի «ա» կետում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից: