Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը շարունակելու սահմանադրական որևէ արգելք չկա. հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ որևէ քաղաքական ուժ այդ հանգամանքը չի վիճարկել, ոչ էլ սահմանադրաիրավական վեճ կա: Ըստ Վարդանյանի՝ կան որոշակի սահմանափակումներ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ պաշտոնակատարն ու քարոզչություն իրականացնողը չպետք է նույն սուբյեկտը լինեն: «Խնդիրը վերաբերում է բացառապես այն փուլին, երբ կնախաձեռնվի նախընտրական քարոզչություն, և այդ ընթացքում անձինք չեն կարողանա համատեղել ընտրական քարոզի մասնակցողի և պետական պաշտոնյայի կարգավիճակները»,- ասաց նա: