Համագործակցության նոր ոլորտ Հայաստանի և Լիբանանի միջև: Երիտասարդության և սպորտի բնագավառներում համատեղ ակտիվ աշխատանքի համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարն ու Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարարը ստորագրել են մտադրությունների նամակ՝ փոխադարձ այցելությունների և փորձի փոխանակման վերաբերյալ: Կողմերը կստորագրեն նաև գործակցության հուշագիր:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար) - Հարգարժա՛ն տիկին նախարար, ուրախ եմ, որ դուք այստեղ եք, ուրախ եմ, որ մենք կարողացանք արձանագրել մեր մտադրությունը, մեր բարի ցանկությունը՝ միշտ լինել կապի մեջ և անցնել գործնական քայլերի: Ես հավատում եմ, որ շատ շուտով մենք կունենանք գործնական արդյունքներ՝ որպես մեր մտադրության հետևանք:
Վարդինե Օhանյան (Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար) - Լիբանանում երիտասարդությունը շատ խնդիրներ ունի: Աշխատանք գտնելը դժվար է, և շատերը ստիպված արտագաղթում են՝ աշխատանք գտնելու հույսով: Այս նամակի ստորագրմամբ մենք հույս ունենք, որ կկարողանանք նրանց համար ստեղծել նոր հնարավորություններ՝ մնալ և տեղում իրենց գիտելիքներով ստեղծել աշխատատեղեր: Բացի այդ, փոխադարձ այցելություններով շատ լիբանանահայ երիտասարդներ հնարավորություն կունենան գալ և ճանաչել Հայաստանը: