Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսվա երկրորդ տասնօրյակից սկսվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Պատվաստվող քաղաքացիների շրջանում զգալի թիվ են կազմում նաև մարզի բուժաշխատողները, հայտնում են մարզպետարանից:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման օղակներում՝ անվճար, կամավորության սկզբունքով:
COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում, որոնք են՝ 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները Գեղարքունիքի մարզում ևս իրականացվում են երկու պատվաստանյութով՝ «Աստրազենեկա» և «Սպուտնիկ-V»:
Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ: