Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը ֆենոմեն էր: Գևորգն ընդամենը 24 տարեկան էր, բայց հասցրել էր միաժամանակ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, իրավաբանության ֆակուլտետը, Վազգեն Սարգսանի անվան ռազմական համալսարանը։
Գևորգը դեռևս 2017 թվականին տվել էր մի հարցազրույց, որ կարծես թե ինչ-որ չափով կանխագուշակում էր ապագան, որոշ չափով ցույց տալիս նրա կյանքի և ապրելու դիմանկարը: Հարցազրույցը պատրասվել է դեռևս 4 տարի առաջ, երբ մտքիս եկավ համալսարանի ամենակրեատիվ մարդկանց հետ բլից հարցազրույց անկացնել և որոշ չափով բացահայտել նրանց, իզուր չէր, որ մտքիս հենց առաջինը նա եկավ: Ստորև ներկայացնեմ հարցազրույցը, որը միայն մի մասն է Գևորգ Արշակյան ֆանտաստիկ մարդու հետ:
9 հարց՝ Գևորգ Արշակյանին
- Կամուսնանաս եթե...
- Առանց եթե. ամուսնանալն ընտանիք կազմելու նախապայման է, իսկ ընտանիք կազմելը մարդու առաքելությունն է:
- Կհեռանաս եթե...
- Դիտարկել պետք է ինչից կամ ումից հեռանալը. մի բան կա հաստատ, երկրիցս չեմ հեռանա երբեք:
- Կստես եթե...
- Դա լինի արդարության գինը:
- Կծիծաղես կեղծ եթե...
- Կժպտամ բազմանշանակ, բայց կեղծ ծիծաղի չի հասնի:
- Կբարկանաս եթե...
- Տրամաբանությունը զոհվի:
- Կփրկես դավաճանին եթե...
- Ինքն իրեն ուզում է փրկել:
- Կսպանես եթե...
- Հայրենիքն ու պետությունը պաշտպանելիս, բայց դա արդեն սպանություն չեմ դիտարկի:
- Կպարտվեմ եթե...
- Ինքս ինձ չճանաչեմ:
- Ես Գևորգ Արշակյանն եմ և կարող եմ ի՞նչ անել...
- Կարող եմ վայելել կնոջ գեղեցկությունը:
Հարցազրույցը պատրաստել է Վ. Ամիրջանյանը: