Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել՝ տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել վաղը: