Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովի գարնանային նստաշրջանում Բաքվի «ռազմավարի պուրակի» վերաբերյալ իմ ելույթից հետո ինձ մոտեցավ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննախը և ցանկացավ նայել իմ ցուցադրած լուսանկարները: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:
«Նայեց լուսանկարները և նշեց, որ դրանք ամբողջ Եվրոպայում մեծ հնչեղություն են ստացել, հայտնվել են առաջատար թերթերի առաջին էջերին»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ հարցը հնչեղ դարձավ հայաստանյան պատվիրակության աշխատանքի շնորհիվ:
«Ալիևը «պուրակը» բացելով՝ օգնեց մեզ, որ մենք ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ռեժիմի և ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք, ում մոտ կան ոչ միայն մեր զինվորների սաղավարտները, այլև մեր կենդանի զինվորները, որոնք պետք է օր առաջ վերադարձվեն: Մի բան է ուրախանալ վառված տանկի կամ զինվորի մուլյաժի վրա, մեկ այլ բան, որ կենդանի զինվորներ կան նրանց բանտերում, որոնց պետք է արագ փոխանցել մեզ»,- ընդգծեց պատվիրակության ներկայացուցիչը: