ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այսօր տարածած հայտարարության մեջ: