Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 25-ին այցելել է Հայաստանում ֆրանսիական համալսարան:
Ժերար Լարշեն ծանոթացել է ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, կիրառվող մեթոդաբանությանը: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Սենատի նախագահին, անդրադարձել Արցախյան վերջին պատերազմի ծանր հետևանքներին: Համալսարանի բազմաթիվ ուսանողներ մասնակցել են 44-օրյա պատերազմին: Նրանցից 11-ը բռնել է հավերժության և անմահության ուղին: Համալսարանում տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ զոհված քաջորդիների:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Սենատի նախագահը մեր երկրին մաղթել է խաղաղություն` ընդգծելով, որ Ֆրանսիան կանի հնարավորը հայ ռազմագերիների վերադարձի գործում օժանդակելու և Արցախի հիմնահարցի արդարացի լուծման համար: Նա կարևորել է խաղաղ բանակցությունների գործընթացի վերականգնումը: