Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Համապետական ծառատունկի ամենակարևոր մասնակիցները՝ մեր զինվորները։ Միասին ծառ տնկեցինք` ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների։
Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են առաջնագծում։
Այս ծառատունկը ևս մեկ առիթ է վերահաստատելու, որ մենք անսասան ենք հայրենիքի ամրապնդման ու ամուր հիմքերով պետականության կառուցման մեր քայլերի մեջ»։