Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային մասնաշենքում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը` տեղեկացնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը: