Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
Ընդունել Կառավարության հրաժարականը»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին: