Հայաստանում Միացյալ Նահանցների նախկին դեսպան Մայքլ Լեմոնը հիացմունքի խոսքեր է ասում մեկ այլ նախկին դեսպան Ջոն Էվանսի հասցեին:
Մայքլ Լեմոն- ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան- Իմ հարգանքն ու համակրանքը դեսպան Էվանսին, որը Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ճանաչեց իր պաշտոնավարման ժամանակ:
2005-ին Երևանում դեսպան աշխատելու օրերին Հայոց ցեղապանության մասին բարձրաձայնելն Էվանսի կարիերայի ավարտը եղավ՝ այն ժամանակվա նախագահ Բուշը նրան հեռացրեց դիվանագիտական ՚՚ծառայությունից։ Բայց 2021-ի ապրիլի 24-ին Սպիտակ տան ղեկավարն արեց այն, ինչը ժամանակին արել էր Ջոն Էվանսը։ Ջո Բայդենն ասաց Genocide բառը։ 1994 թ.ից էին ամենամյա դարձել ամերիկյան նախագահի ապրիլ24յան ելույթները: 27 տարի պահանջվեց, որպեսզի դրանցում այսիպիսի ձևակերպում տեղ գտնի։
Յուրաքանչյուր տարի այս օրը հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ կրկին պարտավորվումկանխել նման ոճիրների կրկնությունը:
Թեման անմիջապես ամերիկյան մամուլ անցավ։ CNN-ից մի քանի անգամ միացան Հայաստանի դեսպանատուն։
Վարուժան Ներսեսյան- ԱՄՆ-ում ՀՀ դեսպան- Թուրքիան չի վերանայել իր դիրքորոշումը: Ադրբեջանը Թուրքիայի ամբողջական աջակցությամբ 44-օրյա ագրեսիա վարեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Դա վերջերս էր, մի քանի ամիս առաջ, որ Թուրքիան ջիհադիստ ահաբեկիչներ էր ուղարկել Արցախ։ Այնպես որ ճանաչումը միայն անցյալին չէ ուղղված, նաև ապագային:
2019-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր նաև Կոնգրեսը։ Այսպիսով Միացյալ նահանգներում ճանաչման գործընթացն ավարտված է՝ օրենսդիր և գործադիր թևերում համապատասխան հաստատումներով։ Ցնծությանը հաջորդող հարցն է՝ իսկ ինչ է փոխվելու, ինչ է լինելու վաղը։
Մայքլ Լեմոն -ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան- Հայտարարությանը պետք է հաջորդի որոշակի քաղաքականությունը։ Սա խիստ կարևոր է։ Որքան էլ հայերի համար այս օրը ուրախալի է, ես սա կհամարեի բացված հնարավորություն նաև Թուրքիայի համար, որպեսզի ընդունեն իրենց պատասխանատվությունը, որին կարող է հաջորդել հաշտեցմումը:
Արամ Համբարյան-ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ատենապետ- Մեր հաջորդ քայլն է լինելու, որ այս փաստաթուղթը փոխակերպվի քաղաքականության՝ իրական և մնայուն ամերիկյան քաղաքականության, որն առաջնային կդարձնի հայկական պետության անվտանգությունը, դիմակայությունը Թուրքիային և Ադրբեջանին՝ նպաստելով մեր տարածաշրջանի խաղաղությանը:
Ի պաշտպանություն քրիստոնյաների» ամերիկյան միությունում հայերին շնորհավորում են ու նշում՝ հաջորդ քայլով կուզեին, որպեսզի վարչակազմը դատապարտի նաև մյուս քրիստոնյաների ոչնչացումը։
Սարա Բեյսիլ- «Ի պաշտպանություն Քրիստոնյաների միության» մամուլի հետ կապերի պատասխանատու- Իհարկե շատ ենք ուրախ, որ նախագահ Բայդենը դատապարտեց Քրիստոնյա հայերի ցեղասպանությունը։ Հիշում ենք նաև մյուս քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայում սպանված հույների, արամեացիների, ասորիների ցեղասպանությունը, որոնք պահանջում ենք դատապարտել հաջորդիվ:
«Վաշինգտոն Փոստն» այս օրերին, հոդված հոդվածի հետևից է տպում հայկական թեմայով։ Դրանցից մեկի հեղինակն էլ Դեյվիդ Իգնեյշեզն էր։
Դևիդ Իգնեշիուս- «Վաշինգտոն Փոստ» թերթի լրագրող, վերլուծաբան- Ինչպիսին է լինելու Միացյալ-Նահանգներ Թուրքիա հարաբերությունների գալի՞քը: Մենք հարցի պատասխանը կստանանք հունիսին, երբ նախագահ Բայդենը և Էրդողանը կհանդիպեն ՆԱՏՕ-ի համաժողովին։ Մանրամասն չգիտենք, թե ինչի մասին են խոսել նրանք երեկ, երբ մեր նախագահը Թուրքիայի ղեկավարին ասաց, որ մտադիր է դատապարտել Ցեղասպանությունը։ Ենթադրում եմ, որ Էրդողանը կրկին փորձել էր համոզել, թե իբր իրավիճակը հայկական քարոզչության արդյունքն է:
Թուրքիայի Արտաքին Գերատեսչությունն արդեն իսկ դա ասել է՝ ԱԳՆ կանչելով ամերիկյան դեսպանին՝ նրանք հայտարարել են, թե իբր իրավական և պատմական հիմքերից զուրկ էր Բայդենի ելույթը, դեմ են, դատապարտում են և այլն։ Մեջլիսի խոսնակը միացել է հիստերիային՝ Վաշինգտոնից բացի հընթացս քննադատելով նաև Թուրքիայի քրդական կուսակցությանը, որոնք ևս նախօրեին Անկարայի կառավարիչներից պահանջել են առերեսվել անցյալի հետ։
Թուրքական հիստերիան շարունակվեց Վաշինգտոնի փողոցներում՝ հակացույցերի տարբերակով։
Հրապարակն ու փողոցը փակ են։ Պարզ չէ, թե թուրքերն ինչու են ուրախանում այսօր…
Թուրքական անհասկանալի ուրախությանը սատարելու էին եկել ադրբեջանցիներ։ Մեր կողքին ամերիկացիներ կային։ Քայլը նրանցից մեկն էր։ Չլինելով հայ՝ բավական հաջող արտասանում է նաև Մեծ Եղեռն հայերեն կապակցությունը։
Միացյալ նահանգներում Ուիք. Էնդ է։ Երկուշաբթի, երբ կառավարական հիմնարկները լիարժեք աշխատեն, լրագրողերը հարցնելու են Բայդենի պատմական հայտարարության մասին՝ թեման կրկին վեաբացելով ամերիկյան օրակարգում։