Ապրիլի 25-ին Կլամար քաղաքում տեղադրված խաչքարի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի ներկայացուցիչը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Սուսաննա Ադամյանը, ինչպես նաև ֆրանսահայ «Կապույտ Խաչ» միությունն ու ֆրանսահայ նախկին ռազմիկների միությունը: