Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
Երևանի քաղաքապետարանում ցուցադրվեց Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկար, ինչպես նաև Շուշիում տպագրված գրքեր, բացառիկ ձեռագրեր ու գորգեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ կայքից: