Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նշենք՝ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին:
Պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» («Les Republicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Ecologiste et Republicain») նախագահ Պատրիկ Կանները, Ցենտրիստական խմբակցության («Union Centriste») նախագահ Էրվե Մարսեյը, Կոմունիստական խմբակցության («Communiste, Republicain, Citoyen et Ecologiste») նախագահ Էլիան Ասասին և Բնապահպանների խմբակցության («Ecologiste - Solidarite et Territoires») նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: