Երևանի քաղաքապետարանում ներկա եմ եղել «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող՝ 120-ից ավելի լուսանկարներ, Շուշիում տպագրված առաջին գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրեր ու գորգեր: