Ապրիլի 23-ին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը հանդիպել է «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Հանդիպմանը քննարկվել են Տավուշի մարզի երեք տարածաշրջանների՝ Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի ոռոգման համակարգերի վերականգնման, կառուցապատման աշխատանքներին վերաբերող հարցեր։
Նշվել է, որ սկսվել է իրականացվելիք աշխատանքների նախագծանախահաշվային փուլը, իսկ հիմնադրամի մանագետների այցի նպատակը տեղում աշխատանքներին ծանոթանալն է։