Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
Հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվել էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, ապրիլի 24-ը հռչակվել էր «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: