Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում նախատեսվում է հիմնել հերոսների վերականգնողական քաղաք: Նախագիծը երեք փուլով է իրականացվելու:
Սուրեն Արեենց, «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակ - Առաջին փուլն այգու հիմնադրումն է, որը հոգեբանական աշխատանքների համար շատ կարևոր է, ջրվեժ ենք ունենալու, սոցիալական աջակցության կենտրոններ ենք ունալու, որտեղ տղաները սովորելու են, հոգեբանական թերապիաներ են ստանալու:
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող «Հերոսների վերականգնողական քաղաքում» բացվեց գնդապետի հուշացուցանակը: Կենտրոնում նախատեսում են նաև պուրակ ունենալ, որն էլ կկոչվի 44-օրյա պատերազմում նահատակված Վարդան Ամալյանի անունով:
Արման Ամալյան, Վարդան Ամալյանի եղբայրը - Ցանկացած բան, որ արվում է զինվորների համար, կապ չունի՝ դա մի լումա կլինի, թե ինչ-որ վերականգնողական կենտրոն, հրաշալի է: Պետք է շարունակական լինի, մեր վիրավոր տղերքը շատ են ու իրենց պետք է թագավորի պես նայել:
Վարդան Ամալյանի անվան պուրակում, ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, շուրջ 100 ծառ տնկվեց: Այգու ծառերի, բուսականության աշխատանքներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ:
Տիգրան Սիմոնյան, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ - Նմանատիպ գործընթացները պետք է կրեն շարունակական, պերմանենտ բնույթ: Սա միտված է մեր անմահ հերոսների հիշատակին և որ սերունդները կարողանան հիշել, գնահատել և վերագնահատել իրենց արածը:
Երբ տարածքը վերածվի մեծ ու պազմաֆունկցիոնալ կենտրոնի, այստեղ կաշխատեն Արցախի «Քոքսի» վերականգնողական կենտրոնում վերապատրաստում անցած մասնագետները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էր բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Քերոլայն Քոքս, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի - Ես և իմ գործընկերները, ես՝ անձամբ, կաղոթենք, որ այս վայրը դառնա հույսի և հավատի կենտրոն: Վստահ ենք, որ այն կկատարվի:
Ամռանը նախատեսում են արդեն շահագործման հանձնել կենտրոնի առաջին մասնաշենքը և այգին: