106 տարի առաջ Օսմանյան կայսրությունն Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը զանգվածային տեղահանության ենթարկեց, անգամ այդ օրերին աշխարհը վկայեց հայերի հետ տեղի ունեցածը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախաձեռնեց վկայությունները պետք է աշխատություն դարձնել՝ գրքի տեսքով:
Ռոբերտ Թաթոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող - Աշխատությունն այն փաստաթղթերի ժողովածու է, որն անմիջականորեն կազմվել է Վիկոն Բրայսի ու Արնոլդ Թոյմբի կողմից:
Մեծ Բրիտանիայի պետական գործիչն ու պատմաբանը հիմնականում հավաքեցին Օսմանյան կասրությունում միսիոներների վկայությունները, որոնք ականատեսն են եղել հայերի տեղահանությանն ու կոտորածին: Ցեղասպանության, վայրագությունները փաստող ու մինչև օրս ուսումնասիրության համար հիմք հանդիսացող գրքերից առաջինը լույս տեսավ դեռ շարունակվող եղեռնի օրերին՝ 1916 թ-ին:
Ցեղասպանության թանգարանի գրադարանում մոտ 20 հազար գիրք կա, բոլորը, բացառապես, 1915-ի փաստերն են՝ տեսական գրականություն, հուշեր, բառարաններ, հանրագիտարաններ և, իհարկե, հուշամատյաններ:
Հասմիկ Մայիլյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գրադարանի բաժնի վարիչ - Դրանք սկսել են տպագրվել 50-60 ական թվականներից, որոնք, հիմնականում, տպվել են Բեյրութում ու Լիբանանում, որտեղ հանդիպում ես Արևմտյան Հայաստանի բնակավայրերն իրենց մշակույթով, տոներով ու անցած ճանապարհով:
Հասմիկ Մայիլյանը փաստում է՝ ցեղասպանության վերաբերյալ աշխատությունները հիմնականում գրվել են օտար լեզվով: Այդ գրքերից մեկն էլ Դադրյանի աշխատություն է՝ 1996-ին լույս տեսած «Պատմություն հայերի ցեղասպանության մասին», որը գրվել է անգլերեն, հետագայում թարմանվել ֆրանսերեն և ռուսերեն:
Հասմիկ Մայիլյան - Տեսեք, թե քանի վերահրատարակություն ունի: Այսինքն՝ այս գիրքը շատ պահանջված է: Մյուս աշխատությունը Ռայմոնդ Գեվորգյանի աշխատությունն է՝ «Հայերի ցեղասպանությունը, ամբողջական պատմությունը»:
Մեծ եղեռնից հետո տպագրվել են վերապրածների հարյուրավոր հուշեր: Իրենց եղերական պատմությունները պահ են տվել թղթին, թանգարան-ինստիտուտում պահվող հուշագրությունները 800-ից ավելի են:
«Արամը չէր կարող Սեյտո լինել» , «Սոկրատ Մկրտչյանի Հուշեր» սրանք ևս թանգարանի գիտաշխատողների վերջին հրատարակություններն են՝ զետեղված մեկ գրքում:
Ռոբերտ Թաթոյանի խոսքով՝ ժամանակն է, որ 1915-ը ներկայացվի փրկվածների ու ակնատեսների պատմություններով: Միայն 1.5 միլիոն հայի սպանության թվերով փաստը բավարար չէ:
Թանգարանի գիտաշխատակից Ռեգինա Գալուստյանի՝ «Արամը չէր կարող Սեյտո լինել» հուշը նկարագրում է Արամի կրոնափոխության պատմությունը, կոտորածից հետո քուրդ ընտանիքում որպես ստրուկ աշխատելը, անվանափոխվելն ու ամենակարևորը՝ փրկվելն ու ինքնությունը վերականգնելը: Իսկ ծնունդով Բաղեշի Խլաթի գավառի Փրխուս գյուղից Սոկրատը նկարագրում է, թե ինչպես է գյուղը հայաթափվել, թալանվել ու սպանվել:
Սա «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» գրքից մի հատված է: Այն զուտ սպորտային լուսանկարների գիրք չէ, այլ ուղիղ կապ է ցեղասպանության իրողության հետ: Գիրքն անգլերեն ու ֆրանսերեն լույս տեսնելուց հետո անարձագանք չմնաց: Դեմոյանը պնդում է՝ թուրքական կողմը կեղծել է այս պատմությունը՝ չգրելով, որ թուրքական սպորտի ակումբներում եղել են անվանի հայեր ու հույներ:
Դեմոյանը խնդիր էր դրել ցույց տալ, թե որքան հին են եղել հայական մարզական ակումբները, ինչ մշակույթ ու կենցաղ ունեին, ովքեր էին ներառաված այդ ակումբներում: Բայց ամենակարևոր տեսական հիմնավորը դրված է գրքի «սպորտը, ազգայնականությունն ու մրցակցությունը» գլխում:
Մեր պատմության սև էջի մասին գրքերի զգալի մասը հրատարակվել են եղեռնի 100-րդ տարելիցին: Փաստ է, որ Հայոց ցեղասպանության իրողության մասին հազարավոր գրքեր են գրվել , բայց դեռ կան շատ երկրներ, որոնք տեղյակ չեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: