Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանն ուղեկցում էր ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Նշենք՝ Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին: