Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ մատուցեց՝ ի հիշատակ սրբադասված նահատակների:
Ավելի վաղ Հայոց ցեղասպանության հուշահամալիր էր այցելել Հայաստանի բարձրագույն ղեկավար կազմը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ, արտասահմանյան պատվիրակության անդամներ:
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: