«Անկախության արահետ» նախաձեռությունը Մեծ եղեռնի տարելիցին կապակցությամբ Բուսաբանական այգում տնկելու է խորհրդանշական 106 ծառ: Ծառատունկի նախապատրաստական աշխատանքին և տնկիները ձեռք բերելուն օգնել է Ֆրեզնոյից Համլետ Չոբանյանի ընտանիքը:
Բուսաբանական այգու տվյալ հատվածը նախկինում հանգստի լավագույն գոտիներից մեկն է եղել, սակայն 90-ականներին վառելիք հայթայթելու համար հատվել է ծառերի զգալի մասը:
Նախաձեռնողները վստահեցնում են՝ եթե տարածքում ոռոգման ջրի հարցը լուծվի, այգու նախկին տեսքը հնարավոր կլինի վերականգնել: «Անկախության արահետ» նախաձեռնող խմբի անդամ Սամվել Բաղդասարյանը նշել է, որ այդ տարածքում 20 տարի առաջ եղել է առատ անտառ, որը նորից կվերականգնի:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Մովսիսյանն էլ շեշտել է. «Սա իմացեք, որ ամբողջ Քանաքեռի, Մասիվի թոքերն են. և՛ ժողովուրդը կհանգստանա, և՛ օդը կմաքրվի, և՛ արդեն էսթետիկական կողմն էլ կլինի տվյալ տարաքծի, ու կունենանք նորմալ փոքր անտառուտներ»: