Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասը Թվիթերի էջում իր տպավորություններն է ներկայացրել Ծիծեռնակաբերդից։
«Հուզված եմ Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումից: Մենք՝ լիտվացիներս, խորապես վշտակցում ենք բոլոր նրանց, ում ընտանիքներն ու հիշողություններն առնչվել են այդ ողբերգական իրադարձությանը: Զոհերին հիշելը ամրապնդում է մեր վճռականությունը ձգտելու կանխել նման վայրագությունների կրկնումը»,- գրել է նա: