Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է: