Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին է ներկայացրել կենտրոնի ստեղծման պատմությունն ու գործունեությունը:
Սենատորները եղան ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած սենյակներում, հյուրանոցային տիպի հիվանդասենյակներում, գրադարանում, համաժողովների անցկացման համար նախատեսված սրահում և կենտրոնին կից ստեղծված արտադրամասում:
Այս վերականգնողական կենտրոնում բուժվել է 3 հազարից ավելի վիրավոր զինծառայող: Նրանցից շատերը կարողացել են քայլել սովորել, վեր կենալ հաշմանդամի սայլակից, նոր մասնագիտություն ձեռք բերել ու վերադառնալ կյանք:
Ֆրանսիայի Սենատի նախագահը զրուցել է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների հետ:
«Ողջունում եմ ձեր արիությունն ու քաջությունը: Դուք ամենամեծ գինն ենք վճարել հայրենիքի համար»,- ասել է Ժերար Լարշեն: