ԱՄՆ Սենատում դեմոկրատների մեծամասնության ղեկավար Չաք Շումերը Սենատում բարձրաձայնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման հարցը:
«Իմ ուշադրությունը գրավել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը՝ դառնալով առաջին ԱՄՆ ղեկավարը: Հրաշալի նորություն է: Երկար տարիներ անց: ԱՄՆ երկու կուսակցություններին էլ կոչ եմ արել միանալ: Ամեն տարի մենք ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հավաքվում ենք Թայմզ Սքուերում՝ այս վայրագությունների ամենամյա տարելիցի հիշատակման օրը նշելու համար: Եվ ամեն անգամ սիրտս մղկտում է Ցեղասպանության զոհերի ու նրանց հետնորդների համար: Շատ քչերն են մնացել, որոնք ամեն տարի հիշեցնում են մեզ, թե որքան ցավոտ ու իրական է եղել այդ ցեղասպանությունը: Թուրքիայի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ժխտումը պարզապես պատմության ժխտում է: Ես տեսել եմ Ցեղասպանությունը վերապրածներին և խոսել նրանց հետ: Ես միանգամայն համոզված ու երախտապարտ եմ, որ ցեղասպանության 106-րդ տարելիցին մենք վերջապես կհիշատակենք այդ օրը՝ ԱՄՆ կառավարությունը նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ ճանաչելով իրականությունը որպես Հայոց ցեղասպանություն»,- հայտարարել է Չաք Շումերը: