ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշատակի միջոցառումներին խորհրդարանի խոսնակի հետ մասնակցել է նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:
Սենատի նախագահը խորհրդանշական եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Ավելի ուշ Արարատ Միրզոյանը և Ժերար Լարշեն կմասնակցեն «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսին: