ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ապրիլի 24-ին ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկել են մշտադալար եղևնի՝ ի նշան հայ-ֆրանսիական հարատև բարեկամության:
Ավանդույթ դարձած խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաև ֆրանսիացի խորհրդարանականները, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: