Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆեյսբուքում գրառում է կատարել:
«Հայոց ցեղասպանությունը ի գործ դրվեց այս հողերի վրա, և արդարությունն էլ կարելի է վերականգնել միայն այստեղ։ Հայ ժողովրդի վերքը կկարողանա բուժել Թուրքիայի հասարակությունը։ Կոգեկոչեմ Հայոց ցեղասպանության զոհերին, որոնք 106 տարի ի վեր արդարության կսպասեն»,- գրել է Փայլանը: